Հայաստանում նորույթ հանդիսացող այս տեխնոլոգիան եվրոպական երկրներում կիրառվում է ավելի քան 70 տարի:
Այս տեխնոլոգիան թույլ է տալիս իրականացնել միջհարկային ծածկի բետոնացում առանց կաղապարամածի օգտագործման:
Միաձույլ հավաքովի երկաթբետոնե ծածկերը ունեն 4 հիմնական բաղադրիչ`
- տարածական եռանկյունի ամրանային կմախքով երկաթբետոնե հեծան,
- փրփրապլաստե կամ այլ թեթև նյութից բլոկ,
- ամրանային ցանց,
- ամրացնող մոնոլիտ բետոնե շերտ:
Միաձույլ հավաքովի երկաթբետոնե ծածկերի օգտագործումը թույլ է տալիս`
- Միայն շենքի ծածկերի արժեքի մեջ խնայել 30-40%,
- 2 անգամ նվազեցնել միջհարկային ծածկերի զանգվածը,
- Իրականացնել մոնտաժային աշխատանքները առանց կռունկի օգտագործման,
- Անմիջապես բետոնացումից հետո ունենալ հարթ մակերևույթ,
- Իրականացնել մոնտաժային աշխատանքներ դժվար հասանելի վայրերում,
- Հեշտությամբ իրականացնել փայտե ծածկերի փոխարինումը երկաթբետոնով,
- Բարձրացնել ծածկի կրողունակությունը մինչև 1000 կմ2,
- Ապահովել ծածկերի բարձր ջերմա և ձայնամեկուսացում,
- Հեշտությամբ օգտագործել փրփրապլաստե հատվածները կոմունիկացիաների անցկացման համար,
- Տեղափոխել մինչև 250մ2 ՄՀԵԾ մեկ մեքենայով:
ՄԻԿՄԵՏԱԼ ընկերության պատվերով մշակված և ՀՀ Քաղաքաշինության նախարարության հետ համաձայնեցված տեխնիկական պայմաններում առկա աղյուսակները թույլ են տալիս հեշտությամբ կատարել կոնստրուկտորական հաշվարկներ և ընտրել անհրաժեշտ մակնիշի հեծանը: