Մեր մասին

Վահան Ավագյան
Տնօրեն 
Հարգելի՛ այցելու
Ուրախ եմ ողջունել Ձեզ «Միկմետալ» ՓԲ ընկերության կայքում: Շնորհակալ եմ, որ հետաքրքրվում եք մեր ընկերության գործունեությամբ, և մեզ առնչվող տեղեկատվություն ստանալու համար նախընտրել եք այս կայքը:

ՄԻԿՄԵՏԱԼ ընկերությունը հիմնադրվել է 2003թ. հունիսին, որպես Հայաստանում ամրանների և ամրալարերի մեծաքանակ վաճառքով զբաղվող ընկերություն: Ներկայացնելով ''Arcelor Mittal'' աշխարհահռչակ պողպատաձուլական ձեռնարկության  բարձրորակ արտադրանքը, մեզ շատ արագ հաջողվեց զբաղեցնել առաջատար դիրք այս շուկայում, որը պահպանում ենք մինչ օրս

Մեր հաճախորդներն են Հայաստանում գործող գրեթե բոլոր շինարարական ընկերությունները: Այս ամենը բարձր որակի ծառայությունների մատուցման և յուրաքանչյուր հաճախորդին անհատական մոտեցման արդյունք է: 

 2008թ. ընկերությունում ստեղծվեց պատրաստի ամրանային նախապատրաստվածքների արտադամասը: Այն իր արտադրական հզորությամբ կարող է ապահովել հանրապետությունում իրականացվող ողջ շինարարության պահանջները և բարձրացնել հայաստանյան շինարարական արդյունաբերությունը որակապես նոր մակարդակի:

2013թ. Ից Միկմետալ ՓԲԸ ն հանդիսանում է ԱՍԿԵ Գրուպ հայկական ամրանների արտադրությամբ զբաղվող ընկերության միակ ներկայացուցիչը և իրականացնում է գործարանի արտադրատեսականու վաճառքը:

Այսօր Միկմետալ ընկերությունն առաջարկում է հետևյալ սեփական արտադրատեսակները և ծառայությունները.

  • Ամրանների կտրատում և ծռում ըստ պատվիրատուի պահանջի,
  • Անուրների պատրաստում (хомут),
  • 8-28մմ ամրանից եռակցված հարթ ցանցեր (միջհարկային ծածկերի, պատերի ամրանավորման համար),
  • 3-5մմ մետաղալարից (ВР) եռակցված հարթ ցանցեր,
  • Տարածական ամրանային հիմնակմախքներ,
  • Փրփրապլաստ (пенопласт),
  • Ծածկերի երկաթբետոնե հեծաններ,
  • 3D պանելներ,
  • Ամրանների մեխանիկական միակցիչներ:

Բացի վերոհիշյալ ծառայություններից ընկերությունը առաջարկում է ցանկացած ձևի և չափի մետաղական կոնստրուկցիաների պատրաստում:

Ֆինանսական հաշվետվություն