Հանդիսանալով ԱՍԿԵ Գրուպ հայկական ամրաններ արտադրող ընկերության միակ ներկայացուցիչը՝ ընկերությունն իրականացնում է գործարանի կողմից թողարկվող արտադրանքի վաճառք: Հայկական արտադրության ամրաններից բացի, Միկմետալն արդյունավետ համագործակցում և շինարարական շուկային է ներկայացնում ''Arcelor Mittal '' աշխարհահռչակ պողպատաձուլական ձեռնարկության , ինչպես նաև ''Եվրազհոլդինգ'' և ''Աբինսկի էլեկտրոմետալուրգիական'' գործարանների բարձրորակ արտադրանքը: Մեր պահեստներում մշտապես առկա է ամրանի և ամրալարի ամբողջ տեսականին: Բացի ամրանից և ամրալարից առաջարկվում է եզրահան տախտակ և լամինացված նրբատախտակ:
«Միկմետալ»-ի բոլոր վաճառակետերում ապրանքի կշռումը իրականացվում է միայն ճշգրիտ էլեկտրոնային կշեռքով:
Ապրանքի յուրաքանչյուր խմբաքանակի համար, գնորդի ցանկությամբ, կտրամադրվի որակի ստուգման սերտիֆիկատ:
Ապրանքի առաքումն իրականացվում է մեր ընկերության մեքենաներով: Ընկերությանը պատկանող բեռնատար տեխնիկայաի քանակը անցնում է 50-ից: