
	Հասցեներ և գնացուցակ
	Հարգելի գործընկերներ Միկմետալ ընկերությունը Ձեզ է առաջարկում Երևան քաղաքի տարբեր համայնքներում տեղադրված իր գովազդային վահանակները` Ձեր ընկերության գովազդային պաստառները տեղադրելու համար: Մեր ընկերությանը պատկանող բոլոր վահանակները 3x6 չափսի են և ունեն ներքին` որակյալ լուսավորություն: Տեխնիկական բաժնի աշխատակիցների կողմից իրականացվող մշտական վերահսկողությունը թույլ է տալիս անմիջապես  վերացնել ծագած բոլոր խնթիրները և ապահովել Ձեր գովազդի արդյունավետ տարածումը շուրջօրյա: Ձեր տրամադրած պաստառների տեղադրումը և անհրաժեշտության դեպքում փոխարինումը նորերով իրականացվում է մեր կողմից անհատույց: Մենք ուրախ կլինենք Ձեզ հետ համագործակցության համար և վստահ ենք, որ այդ համագործակցությունը կխթանի Ձեր բիզնեսի առաջխաղացմանը և շուկայում բարձր դիրքերի պահպանմանը:
	Արտաքին գովազդի առավելությունները 
- Հասարակության մեծ բազմության ընդգրկումը: Եթե գովազդը պատրաստված է որակով, ճաշակով և յուրօրինակ, նա անպայման կգտնի իր սպառողին:
 
- Բազմակի հանդիպումը: Դա նշանակում է, որ մեծամասնությունը տեսնում են արտաքին գովազդը ոչ թէ մեկ, այլ մի քանի անգամ: Դա հանդիսանում է որպես դրական կողմ, քանի որ արտաքին գովազդի հաճախակի հանդիպումը ազդում է ենթագիտակցության վրա:
 
- Ներդաշնակ համադրություն գովազդի մյուս տեսակների հետ: Համակցված գովազդային արշավի դեպքում արտաքին գովազդի արդյունավետությունը մի քանի անգամ մեծանում է:
 
- Միջին խավը ներգրավելու հնարավորությունը: Կազմակերպությունների գերակշռող մասի համար հասարակության ամենացանկալի մասն են կազմում 25-60 տարեկան աշխատող մարդիկ, որոնք ժամանակ չունեն հեռուստացույց դիտելու կամ ամսագիր կարդալու, սակայն քաղաքում այդ մարդիկ բավականին ժամանակ են անցենկացնում մեքենայի ղեկին կամ տրանսպորտում, ուստի առնչվում են արտաքին գովազդի հետ:
 
- Ոչ նյարդայինացնող: Եթե գովազդը` հեռուստատեսությամբ առաջացնում է հստակ ցանկություն անջատել ձայնը, ռադիոյով` միացնել նվագարկիչը, ամսագրում` թերթել էջը, ապա փողոցում այդ խնդիրը չի ծագում: Արտաքին գովազդը չի նյարդայինացնոմ, նույնիսկ հակառակը երբեմն նա էսթետիկական հաճույք է պատճառում և ծառայում է որպես զարդ քաղաքին:
 
Իրականացնում ենք նաև օդային նկարահանումներ (аэросъемки) , գովազդային հոլովակների, պռոմո ակցիաների և արտաքին գովազդի մոնիտորինգի համար:
Նկարահանումները իրականացվում են UAV Lab ընկերության արտադրած անօդաչու թռչող սարքերի միջոցով:
	      
 
 
	Միկմետալ ընկերության գովազդային վահանակները կարող եք պատվիրել  
	 կայքի միջոցով:

										
										
										
										
										
										
										
										
										
										
										
										
										
										
										
										
