
	Առաջարկվող մեխանիկական միացումները աշխարհում լայն կիրառում ունեն: 
	Այս տեխնոլոգիայով աշխարհի 20 երկրներում կառուցվել է ավելի քան 200 ատոմակայան, որտեղ սեյսմակայունության նկատմամբ սահմանված են ամենախիստ պահանջները:
	Դրանք իրենցից ներկայացնում են կոնաձև պարուրակով միացումների համակարգ: Այս համակարգով միացված ամրանային ձողերը իրենց դրսևորում են ինչպես ամբողջական ամրան` ապահովելով բոլոր անհրաժեշտ մեխանիկական հատկությունները:
	Առաջարկվող միացումների էլեմենտների տարբերակները թույլ են տալիս միացնել 12-40մմ տրամագծով ամրանային ձողեր, ընդ որում՝ կարող են միացվել ինչպես միանման, այնպես ել տարբեր տրամագծով ձողեր: Առաջարկվում են միացման պարզ համակարգեր այն դեպքերի համար, երբ ձողերից մեկն ունի ազատ պտտվելու հնարավորություն երկայնական առանցքի շուրջ:

	Ինչպես նաև առաջարկվում են ավելի բարդ էլեմենտներ այն դեպքերի համար, երբ
	միացվող ձողերից որևէ մեկը պտտելն անհնար է:

		Համաձայն ՀՀՇՆ II - 2.06.2006 <<ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆ  ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ. ՆԱԽԱԳԾՄԱՆ   ՆՈՐՄԵՐ>>-ի, <<չի թույլատրվում կատարել 16մմ տրամագծից բարձր ամրանի մակադիր ծայրակցում առանց եռակցման: Իսկ 22մմ տրամագծից բարձր ամրանի համար ծայրակցումը, որպես կանոն, պետք է կատարել ձողերի եռակցմամբ՝ ամրանային երկկողմ մակադրակների միջոցով>>: Այսինքն համեմատելով ավանդական ամրանային միացումները մեր կողմից առաջարկվող մեխանիկական միացումների հետ, անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես մակադրման համար օգտագործվող ամրանի արժեքը, այնպես էլ եռակցման արժեքը:
	
		Մեխանիկական այս միացումների օգտագործումը թույլ է տալիս.
	- Նվազեցնել ամրանների միացման վրա կատարվող ծախսերը,
 
- Օգտագործել որակավորում չպահանջող աշխատուժ,
 
- Ստանալ միացման շատ բարձր արագություն,
 
- Ձերբազատվել եռակցման խոտանի ռիսկից,
 
- Չկատարել միացման հանգույցների ստուգում:
 

										
										
										
										
										
