ՄԻԿՄԵՏԱԼ ընկերությունը հիմնադրվել է 2003թ. հունիսին, որպես Հայաստանում ամրանների և ամրալարերի մեծաքանակ վաճառքով զբաղվող ընկերություն: Ներկայացնելով որակյալ արտադրանք, մեզ շատ արագ հաջողվեց զբաղեցնել առաջատար դիրք այս շուկայում, որը պահպանում ենք մինչ օրս:
Մեր հաճախորդներն են Հայաստանում գործող գրեթե բոլոր շինարարական ընկերությունները: Այս ամենը բարձր որակի ծառայությունների մատուցման և յուրաքանչյուր հաճախորդին անհատական մոտեցման արդյունք է:
2008թ. ընկերությունում ստեղծվեց պատրաստի ամրանային նախապատրաստվածքների արտադամասը: Այն իր արտադրական հզորությամբ կարող է ապահովել հանրապետությունում իրականացվող ողջ շինարարության պահանջները և բարձրացնել հայաստանյան շինարարական արդյունաբերությունը որակապես նոր մակարդակի:
2013թ. Ից Միկմետալ ՓԲԸ ն հանդիսանում է ԱՍԿԵ Գրուպ հայկական ամրանների արտադրությամբ զբաղվող ընկերության միակ ներկայացուցիչը և իրականացնում է գործարանի արտադրատեսականու վաճառքը:
Այսօր Միկմետալ ընկերությունն առաջարկում է հետևյալ սեփական արտադրատեսակները և ծառայությունները.
- Ամրանների կտրատում և ծռում ըստ պատվիրատուի պահանջի,
- Անուրների պատրաստում (хомут),
- 8-28մմ ամրանից եռակցված հարթ ցանցեր (միջհարկային ծածկերի, պատերի ամրանավորման համար),
- 3-5մմ մետաղալարից (ВР) եռակցված հարթ ցանցեր,
- Տարածական ամրանային հիմնակմախքներ,
- Փրփրապլաստ (пенопласт),
- Ծածկերի երկաթբետոնե հեծաններ,
- 3D պանելներ,
- Ամրանների մեխանիկական միակցիչներ:
Բացի վերոհիշյալ ծառայություններից ընկերությունը առաջարկում է ցանկացած ձևի և չափի մետաղական կոնստրուկցիաների պատրաստում: