Այս տեխնոլոգիան նույնպես երկար տարիներ շարունակ կիրառվում է ամբողջ աշխարհում:
Այս տեխնոլոգիայով պատրաստվող պատերը օգտագործվում են որպես շենքերի արտաքին պատեր` փոխարինելով ավանդական քարը կամ բետոնը: Մինչև երկու հարկանի շենքերում կարող են ծառայել որպես կրող պատեր:
Պատերը ունեն երեք հիմնական բաղադրիչ`
- Փրփրապլաստե միջուկ 50-150մմ,
- Ամրանային ցանց 3-5մմ տրամագծով մետաղալարից (երկու կողմից),
- Բետոնի շերտ 30մմ (երկու կողմից):
Ամրանավորված փրփրապլաստե սալերը տեղադրվում են բետոնե հիմքի վրա և ընդամենը մետաղալարով կապվում նախօրոք բետոնից դուրս թողնված ձողերին: Պատերի բետոնացումը իրականացվում է տորկրետացման եղանակով: Արդյունքում ստացվում է վերջնական հարդարմանը պատրաստ մակերևույթ: Ընդ որում՝ պատի արտաքին մակերևույթը կարելի է բետոնացնել ավելի բարակ շերտով, չծածկելով ամրանային ցանցը, և վերջինս օգտագործել արտաքին երեսապատման համար:
Փրփրապլաստով երկաթբետոնե պատերի օգտագործումը թույլ է տալիս`
- Ստանալ միջոցների զգալի տնտեսում,
- Ապահովել շատ բարձր ջերմա և ձայնամեկուսացում,
- Մինչև 2 անգամ նվազեցնել արտաքին պատերի զանգվածը,
- Ստանալ մոնտաժման բարձր արագություն,
- Անմիջապես բետոնացումից հետո ունենալ հարթ մակերևույթ: