Մեծածախ վաճառք

 

Հանդիսանալով ԱՍԿԵ Գրուպ հայկական ամրաններ արտադրող ընկերության միակ ներկայացուցիչը՝ ընկերությունն իրականացնում  է գործարանի կողմից թողարկվող  արտադրանքի վաճառք:  Մեր պահեստներում մշտապես առկա է ամրանի և ամրալարի ամբողջ տեսականին: Բացի ամրանից և ամրալարից առաջարկվում է եզրահան տախտակ և լամինացված նրբատախտակ:

«Միկմետալ»-ի բոլոր վաճառակետերում ապրանքի կշռումը իրականացվում է միայն ճշգրիտ էլեկտրոնային կշեռքով:

Ապրանքի յուրաքանչյուր խմբաքանակի համար, գնորդի ցանկությամբ, կտրամադրվի որակի ստուգման սերտիֆիկատ:

Ապրանքի առաքումն իրականացվում է մեր ընկերության մեքենաներով: Ընկերությանը պատկանող բեռնատար տեխնիկայաի քանակը անցնում է 50-ից: