Այս արտադրությունը Միկմետալում գործում է սկսած 2009թ-ից: Ի տարբերություն ավանդական դարբնոցների, մեզ մոտ մետաղի մշակումն իրականացվում է մեքենաների միջոցով` գերմանական HEBO ընկերության սարքավորումներով, ինչը թույլ է տալիս նվազեցնել արտադրանքի արժեքը:Այս բաժնում Դուք կարող եք ծանոթանալ մեր կողմից առաջարկվող էսքիզներին որոնք դասակարգված են ըստ արտադրաքի նշանակության և պատկերացում կազմել գների մասին:Յուրաքանչյուր էսքիզ կարող է լրամշակվել մեր դիզայների կողմից՝ ըստ Ձեր ցանկության, ինչպես նաև իրականացվել ամբողջովին նոր նախագիծ:Դարբինների և մետաղական կոնստրուկցիաներ արտադրողների ուշադրությանն ենք ներկայացնում ԴԵԿՈՐԱՏԻՎ ԷԼԵՄԵՆՏՆԵՐԻ կատալոգը: