Ամրանային կարկասներ

Տարածական ամրանային կարկասները օգտագործվում են սյուների և հեծանների ամրանավորման համար:

Այս սարքավորումն ամենաժամանակակիցն է և ամենաբարդն այս արտադրամասում:

Այն թույլ է տալիս պատրաստել մինչև 12մ երկարությամբ և 1,5մ տրամագծով կամ անկյունագծով` կլոր, քառակուսի, ուղղանկյուն, բազմանկյուն և եռանկյուն լայնական կտրվածքով տարածական ամրանային կարկասներ: Որպես երկայնական ամրան, մեքենան թույլ  է տալիս օգտագործել մինչև  32մմ տրամագծով ձողեր, որպես լայնական ամրան` մինչև 12մմ տրամագծով ձողեր կամ ամրալար: Երկայնական ձողերի քանակը կարող է հասնել 16-ի: Դրանք դասավորվում են մեքենայի գլխավոր անիվի վրա, համաձայն պատրաստվող կարկասի նախագծային չափերի: Մեքենայի համակարգչում մուտքագրվում են պատրաստվող կարկասի պարամետրերը:

Լայնական ամրանը փաթաթվում է երկայնականի վրա՝ կազմելով անընդհատ պարույր, և հպման կետերում ամրացվում կոտակտային եռակցման եղանակով: Կարկասի պատրաստման ընթացքում լայնական ամրանի քայլը կարող է փոխվել նախագծի պահանջներին համապատասխան` նախապես ծրագրավորվելով համակարգչում:

Այս եղանակով պատրաստված կարկասները չեն դեֆորմացվում տեղափոխության ընթացքում և պահպանում են իրենց սկզբնական տեսքը մինչև բետոնացումը: