Կտրտում և ծռում

Սկզբում մեքենան ծրագրավորվում է, ընտրվում է անհրաժեշտ տրամագծով ամրանի կապը, կապից առանձնացվում են անհրաժեշտ քանակությամբ ամրանային ձողերի ծայրերն ու տեղադրվում մեքենայի մեջ: Մեքենան հանում է առանձնացված ձողերը կապի միջից և կտրտում դրանք նախօրոք մուտքագրված չափերով: Կտրտած ձողերը, կախված դրանց հետագա նշանակությունից, խմբավորվում են մեքենայի աջ կամ ձախ մասերում: Այն ձողերը, որոնք պատվիրատուին մատակարարվելու են ուղղակի կտրտած, տեսակավորվում են ըստ չափերի` մեքենայի աջ մասում գտնվող համապատասխան  վանդակներում: Այն ձողերը, որոնք ըստ պատվերի ենթակա են նաև ծռման, խմբավորվում են մեքենայի ձախ մասի վանդակներում: Այս վանդակներից ձողերը տեղափոխվում են մեքենայի ծռող մեխանիզմի սեղանի վրա և ծռվում նախօրոք մուտքագրված պարամետրերով` մեկ կամ միանգամից երկու ծայրերից:

Մեքենան ապահովում է տրված պարամետրերի կատարյալ ելքային ճշտությունը:

Ամբողջ գործընթացը նույն հաջողությամբ իրականացվում է 8-32մմ տրամագծով բոլոր չափերի ամրաններով: