Հարթ կարկասներ

Ամրանային ցանցերը պատրաստվում են կոնտակտային եռակցման եղանակով: Ցանցը կարող է լինել մինչև 2մ լայնությամբ և  մինչև 12մ երկարությամբ: Ցանցի թե' լայնական, թե' երկայնական ձողերի քայլը, կախված պատվերի պահանջներից, կարող է լինել 15-30սմ: Որպես երկայնական ձողեր կարող է օգտագործվել 8-28մմ տրամագծով ամրան, իսկ որպես լայնական` 8-12մմ տրամագծով ամրան: Ընդ որում`  պատվիրատուի պահանջով հնարավոր է պատրաստել լայնական ամրանի փոփոխվող քայլով ցանցեր: Պատրաստի ցանցերի օգտագործումն մեծ ժամանակի խնայողություն է տալիս մոնոլիտ շինարարությունում ծածկերի և դիաֆրագմաների ամրանավորման, ինչպես նաև լողավազանների շինարարության ժամանակ: