Անուրների պատրաստում

Անուրները պատրաստվում են 6-12մմ տրամագծով A240 դասի ամրալարից և 8-10մմ A500 դասի ամրանից: Մեքենայի համակարգչում մուտքագրվում են անհրաժեշտ անուրի ձևը, չափերը և քանակը: Անուրները պատրաստվում են ցանկացած երկրաչափական ձևի և չափի: Գործնականում օգտագործվող, որոշ բարդ երկրաչափական ձևի անուրները ձեռքի աշխատանքով պատրաստելը անհնար է: Մեքենան դրանք պատրաստում է մեկ ամբողջական կտորից, ինչի շնորհիվ ամրանի ծախսը զգալիորեն կրճատվում է:

Անուրների չափերի ճշտությունն ու յուրաքանչյուր խմբաքանակի անուրների միանմանությունը երաշխավորվում են:

Պատրաստի անուրների փաթեթավորումը թույլ է տալիս հեշտությամբ իրականացնել առաքումը, կազմակերպել բեռնումն ու բեռնաթափումը: